Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Տեսանելի եռակողմ կոնսենսուս՝ համաշխարհային գործընթացներում

Տեսանելի եռակողմ կոնսենսուս՝ համաշխարհային գործընթացներում
06.03.2025 | 11:32

Երեսուն տարուց ավելի ձգվող քաղաքագիտական դիսկուրս կա. բանավեճի և գաղափարականացված տարբեր դիրքորոշումների կենտրոնում փլուզված երկբևեռ աշխարհակարգից հետո ձևավորված նոր միջազգային հարաբերությունների համակարգի բնութագրումն է: Սկզբնական շրջանում առավել հաճախ կիրառվում էր «Միակենտրոն աշխարհ» ձևակերպումը հիմք ունենալով ԱՄՆ-ի գերակա-թելադրող դերը և տնտեսաքաղաքական ռեսուրսների բազմակի գերազանցությունը մյուս գլոբալ դերակատարների նկատմամբ: 90-ական թթ. վերջերից 2000-ական թթ. սկզբներից, կապված ՌԴ նոր քաղաքական կուրսի, Չինաստանի, ԵՄ-ի չորրորդ ընդարձակման, Ճապոնիայի և Հնդկաստանի հզորացման հետ, աշխարհակարգի բնութագրման համար սկսեց կիրառվել «Միաբևեռ աշխարհ՝ բազմաբևեռայնությամբ» հասկացությունը: Սիրիական և Ուկրաինական ճգնաժամերը նոր փոփոխություներ և ճշգրտումներ մտցրին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ՌԴ կոշտ առճակատումը, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի հավասարակշռող միջազգային քաղաքական դիրքորոշումները վերջնականորեն փաստում են միաբևեռայնության ավարտը: «Բազմաբևեռայնությունը» ևս ամբողջականորեն չի կարող բնութագրել ներկա համակարգը: Իմ կարծիքով, Թրամփի ընտրվելը, ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերությունների նոր որակը և վերջին մի քանի տարում Չինաստանի տնտեսական- տեխնոլոգիական թռիչքը հուշում են, որ սկսել է իրականություն դառնալ «եռակենտրոնությունը»: Եվ այս մտորումներով այսօր ստանում եմ առաջին ապացուցող տեղեկատվությունը՝ դիվանագիտական հեղափոխության մասին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուկրաինական հարցով ԱՄՆ առաջարկած բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ, ՌԴ և Չինաստանի ներկայացուցիչները: Ամերիկյան բանաձևը չի պարունակում հակառուսական կամ այլ երկրի հանդեպ որևէ ագրեսիվ ձևակերպում: Կանխատեսում եմ եռակողմ կոնսենսուս նաև հետագա համաշխարհային գործընթացներում: Այս ընթացքում ով ում ինչ կզիջի, ի՞նչ կկիսեն կամ կթողնեն հետագային, չեմ կարող ասել, չնայած, շատ իրողություններ արդեն պարզ են:

Լա՞վ է, թե՞ վատ եռակենտրոնությունը: Ապագան ցույց կտա, եթե, իհարկե, այս գործընթացը շարունակվի: Ես անձամբ լավատես եմ, որովհետև այն հաստատ կբերի կայունություն. ռուսական և չինական ավտորիտար վարչակարգերն ու պահպանողական ավանդապահության ոգով գործող Սպիտակ տունը կարող են զսպել լիբերալիստ-գլոբալիստների խնջույքը, պատերազմների, էթնիկ զտումների և աննորմալ բարքերով խառնամբոխների շուրջպարը: Կայուն աշխարհակարգը բխում է Հայաստանի շահերից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ